Այս հղմամբ` bit.ly/46Fz8MG հոդվածի հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, շուջր 7 տարի անցկացրել է սովետական գուլագներում: Իր նստելու տարիներին քաղաքական բանտներն արդեն այլ անուն ունեին իհարկե, բայց բնույթը նույնն էր։
Առաջին աշխարհամարտում Թուրքիան զորակոչել էր նաև Օսմանյան պետության տարածքում բնակվող հայերին, որոնց մեծամասնությանը երիտթուրքերը սպանեցին։ Թուրքիայի դեմ կռվում էին նաև հայ կամավորական գնդերը, այսինքն՝ հայերը կռվում էին հակառակորդ երկրների բանակներում։
...Ստամբուլ, Երկրորդ աշխարհամարտին տարիներն էին: Փողոցին մեջ փոխված էին խաղերն անգամ: Պատերազմ-պատերազմ կխաղային շատերը. մեկը կըլլար գերմանացի, ուրիշ մը՝ ռուս, անգլիացի, ամերիկացի, ու կռիվը անպակաս էր միշտ:
Մեկ անգամ չէ, որ նշել եմ աննա-էրատոյի՝ մեդիամանիպուլացիայում հավասարը չունենալու հանգամանքի մասին: Դրանք բազմաթիվ անգամներ են դրսևորվել, որոնցից շատերը անձամբ եմ վերլուծել ու ներկայացրել իմ համեստ լսարանին:
Խաշթառակ գյուղի ժամանակավոր, քանդված կամուրջն է՝ խայտառակ վիճակ։ Մայիսի 26-ին վարարած Աղստևը շարքից հանել է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերին սպասարկող հիմնական կամուրջը, այն փակ է երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցել են ժամանակավոր կամուրջ, այն էլ վարարած գետը քանդել է...
ՈՒկրաինական բանակը պատերազմի ամբողջ ընթացքում առաջին անգամ կարողացավ մարտական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Բնականաբար այս հաջողությունը կարծում եմ, որ խիստ ժամանակավոր է, և սահմանագծի մեկ այլ կետում Ռուսաստանը ավելի մեծ ու ռազմավարական տեսանկյունից ավելի կարևոր գործողություններ է իրականացնելու, ինչը ուկրաինական բանակի այս հաջողությունը կդարձնի անիմաստ և ժամանակավրեպ։
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՀՀ-ում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին։ Այս քաղաքականությունը թելադրվում է ուղիղ նախագահական ապարատից։ Նպատակն էլ հստակ է՝ ԱՄՆ-ին ու հավաքական Արևմուտքին պատասխանատու դարձնել ապագա հնարավոր էսկալացիաների, սադրանքների ու միգուցե նաև ավելի լայնամասշտաբ գործողությունների համար Հայաստանի դեմ։
Որպես Նորայր Մուշեղյանի նախկին սան եմ ասում՝ օլիմպիական խաղերում կոնկրետ Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն. անբեկանելի կանոն է, երբ հակառակորդն արդեն երկու ոտքով կանգնած է գորգից դուրս, որևէ հնարքի համար նրան այլևս միավոր չի տրվում։